Թուրքական «աղբյուրները» պնդում են, թե Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ի պատասխան խոստման, թե հայկական Սփյուռքը 25 մլրդ (!!!) դոլար կփոխանցի Վատիկանի բանկի շվեյցարական հաշվեհամարներին: Ծիծաղելին այն է, որ եթե Սփյուռքն իրականում ունենար ֆինանսական այդ միջոցներն, ապա գոնե այս պահին Հայաստանը տարածաշրջանային գերտերություն կլիներ: Իսկ ուշագրավն այն է, որ նման կեղծ տեղեկատվության տարածումը խոսում է այն մասին, որ եթե մինչ այս պահը Ադրբեջանն էր սարսափում «հայկական գործոն» կոչվածից, ապա այժմ նույն զգացումը համակել է իր ապիկարությամբ ու, թերևս, աննախադեպ ապաշնորհությամբ աչքի ընկնող թուրքական գործող իշխանություններին: Իսկ եթե հաշվի առնենք իրադարձությունների հնարավոր զարգացումներն, ապա սա թուրքական ֆիասկոյի միայն սկիզբն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1008003189223775?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել