1. Ոչ թե ծառ, այլ շենքեր տնկի և ամենակարևորը վերջում ԱՆՊԱՅՄԱՆ հաշվետու լինի ավելի կարևոր անձանց և մեկնաբանի, թե ինչպես նա կարողացավ անել այդ ամենը առանց կողքինին հայհոյելու և կարմիրի տակով անցնելու:
2. Ոչ թե տուն կառուցի, քանի որ տունը արդեն կառուցեց վերոհիշյալ առաջին կետում, այլ երեխա ունենա, քանի որ նա արդեն շտապում և առաջ է ընկնում իրեն համար օրենքով սահմանված բոլոր կետերից, ինչա թե իր ամբողջ ունեցվածքը (տնկած շենքերը) հասցնի կտակել իրենից հետո ապագա կողքինին հայհոյող և կարմիրի տակով անցնող շարունակությանը:
3. Ոչ թե երեխա ունենա, քանի որ արդեն շտապել է, այլ զենք… և ոչ թե նրա համար, որ գնա հայրենիքը պաշտպանի, այլ նվիրի իր շարունակությանը, որ շարունակությունն էլ ունենա իր ավարտը (իր շփացած կարիերայի ավարտը)
4. Միանշանակ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է լինել օրինակելի մարդ, քաղաքացի, եթե նա չի գտնվում օտար երկրում և պատասխանատու չի օտարի օրենսդրության և սահմանադրության առջև, քանզի համոզված է, որ նրան փողոցում մոտեցող ոստիկանը ներկայանալուց հետո ոչ թե բացականչելու է ՔԱՂԱՔԱՑԻ, ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ, այլ ГРАЖДАНИН, ВАШИ ДОКУМЕНТЫ.
5. Միանշանակ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է անել (թեկուզ չնչին) բարեգործություն սեփական ժողովրդի համար, եթե նրա կողմից ձեթով և բրինձով ձեռք բերված (գնված) ժողովրդի սեփականության վկայականը դեռ նրա ձեռքերում չի:



