Life.panorama.am-ը գրում է.

Առավոտյան էլիքսիր․կիտրոնով և քրքումով գոլ ջուր
Հնարավոր է արդեն տեղյակ եք քրքումի (куркума, turmeric) բազում բուժիչ հատկություններին, սակայն ևս մեկ անգամ կհիշեցնենք։ 
 
Քրքումը դեղնա-նարնջագույն համեմունք է, որը գալիս է Հնդկաստանից և պատկանում է կոճապղպեղների ընտանիքին։ Այս համեմունքը հայտնի է որպես քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ պայքարող, այն ունի անտիսեպտիկ և հակաբորբոքային հատկություններ։ Քրքումի օգտագործումը կօգնի լինել առողջ և օրգանիզմը կապահովի անսպառ էներգիայով։
 
Ներկայացնում ենք քրքումով պատրաստվող ըմպելիք, որը պետք է խմել առավոտյան, որը ձեզ էներգիայով կապահովի ողջ օրվա ընթացքում։ Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ են․
 
• 1 բաժակ գոլ ջուր կամ կաթ
 
• ¼ ճաշի գդալ քրքում
 
• ½ ճաշի գդալ մեղր
 
• կես կիտրոնի հյութ
 
• 1 պտղունց դարչին։
 
Պատրաստման եղանակը
 
Գոլացնել ջուրը կամ կաթը, ավելացնել քրքումը, կիտրոնի հյութը, դարչինն ու մեղրը։ Այս ամենը լավ խառնել և խմել, քանի դեռ այն գոլ վիճակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել