ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պատգամավորն իր նամակում նկարագրում է Նաիրիտ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը և վարչապետին 5 հարց ուղղում՝ հույս ունենալով, որ Աբրահամյանն իրեն աուդիենցիա կնշանակի, որի ընթացքում հնարավոր կլինի քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ:
Սա այն պարագայում, երբ նույն ուժը միշտ հայտարարում էր, որ անօրինական իշխանությունների հետ անիմաստ է ցանկացած հարցի քննարկումը, և որ միակ պահանջը նրանց հեռանալն է իշխանությունից:
Հռետորաբանության ու վերաբերմունքի ինչպիսի՞ կտրուկ փոփոխություններ, և ինչպես՞ կարելի է չնկատել, որ այն տեղի է ունեցել նաև երբեմնի ինչ-որ եռյակ կոչվածից խնամատար ուժի՝ ԲՀԿ-ի չեզոքացման պարագայում: Մյուս կողմից էլ ավելի քան ակնհայտ է, որ ՀԱԿ-ում «ասողը» միայն մի անձ է, և նա ՀՀ առաջին նախագահ Լ.Տ. Պետրոսյանն է, իսկ Զուրաբյաններն ընդամենը խոսքը տեղ հասցնողներ են: Բարձրացնելով Նաիրիտի հետ կապված հարցեր՝ նույնն է, թե բարձրացնել Աբրահամյանի նախկին հակառակորդ Տ. Սարգսյանի հետ կապվող հարցեր, որն էլ կենթադրի, որ վերջիններիս շտապ պետք է շահել Աբրահամյանի վստահությունը:
Ստացվում է, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն Նաիրիտը, այլ նաև ՀԱԿ-ը, և այն աստիճան, որ հանցավոր իշխանությունների դեմ երբեմնի անողոք պայքարի դուրս եկած առաջին նախագահն այժմ ուզում է ինչ-որ ձևաչափով «ծառայության» մտնել Հովիկ Աբրահամյանի մոտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/807758065982057?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել