Այո… ՆՈՐԻՑ… Ահա և նոր ու հիմա էլ քաղաքական հաղթանակ հայերի համար: Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը կարևոր ու նոր նշաձող է ու ակնարկ 100-ամյա տարելիցից հետո իրականացվող քայլերի: Մի հսկա միություն համաձայնեց, ՉԺԽՏԵՑ: Ու դա նշանակում է՝ 1- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս իրականություն է, 2- Թուրքիան պետք է զիջումների գնա, երկխոսության մեջ մտնի ու նոր ուղիներ գտնի քաղաքական՝ դիվանագիտական մակարդակում հարցերը լուծելու: 3- Հայաստանը պահանջատեր պետք է լինի ու հստակ դիրքորոշումներով մտնի բանակցությունների մեջ: 4- Հայաստանը պետք է ճիշտ ու կենտրոնացված կիրառի ունեցած, հնարավոր ու անհնարին ողջ ներուժը: Կետերի թվարկում շատ կա, բայց նաև պետք է մի հանգամանք նշել՝ ԱՄՆ ակնհայտորեն սատարելու է Թուրքիային՝ ելնելով աշխարհաքաղաքական նկրտումներից, նաև միջպետական հարաբերություններից: Հիմա գուցե Թուրքիան սադրանքների միջոցով ու «Ճուտ» պետությանը «քսի» տալով փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել, պատերազմ հրահրել, տարածքային ամբողջականությանը սպառնալ: Նժարին կլինի արդեն լուրջ երկընտրանք: Բայց սա դեռ սկիզբն է, ու չմոռանանք կարևորագույնն այս պահի դրությամբ. ՈՒՌԱ, ԱԶԳ… ՑՆԾԱ: Եվրոպան ընդունեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruirtadevosian/posts/10206669138712194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել