Եվրոպական Միության խորհրդարանի բանաձևի նախագծում ասվում է, որ ԵՄ խորհրդարանը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցի շեմին խորրհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը», - ասված է բանաձևի նախագծում:
Եվրախորհրդարանը վերահաստատում է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի՝ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել