Մի՞թե Ձեր նյարդերը տեղի չեն տա, երբ ամեն քայլափոխին Ձեզ նկարահանեն, զզվեցնեն հարցերով, գաղտնի հետևեն և նկարահանեն: Իհարկե կբարկանաք: Քանյեն ամեն անգամ շատ պարզ ձևերով փորձում է հասկացնել, որ հանգիստ թողնեն իրեն և հարցեր չտան, բայց մարդիկ անում են հակառակը՝ հրահրում և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի դիմացինը կորցնի ինքնատիրապետումը, կռվի բռնվի, որպեսզի նյութ ունենան: Այս ամենն ուղղակի ստորություն է: Ձեզ կթվա, որ հայտնիներից շատերն ուրախանում են, երբ ամեն անգամ իրենց հետևից վազում են տեսախցիկներով: Այո, դա այդպես է, բայց ոմանք դա չեն ընդունում և ցանկանում են հանգիստ ապրել: Ցավոք, քանի նրանք հայտնի են, հանգիստ ապրելն իրենցը չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.loyal.am/2015/04/blog-post_40.html?spref=fb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել