Շատերը կհամաձայնվեն, որ ծաղիկները զգացմունքներ և էմոցիաներ փոխանցելու, քո և բարեկամներիդ տրամադրությունը բարձրացնելու ամենահասարակ և գեղեցիկ միջոցն են: Ծաղիկները առաջացնում են երջանկության զգացողություն, հանում են լարվածությունը, քչացնում են ցավը և օգնում են հաղթահարել բարկությունը: Կներկայացնեմ աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները, չնայած ցուցակն ամբողջական լինելուց բավականին հեռու է: Չէ՞ որ որքան մարդ՝ այնքան կարծիք, և ամեն ծաղիկ կգտնի իր գնահատողին և երկրպագուին ...
1. Սակուրա
Ամենասիրելի ծաղիկը՝ Ճապոնիայի պաշտոնական խորհրդանիշը: Սակուրայի փթթման տոնը Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է և մոտավորապես սկսվում է մարտի 27-ից: Այնուամենայնիվ, Ճշգրիտ օրը կախված է փթթման սկզբից և կարող է տարբերվել: Այդ օրերին ճապոնացիները նույնիսկ աշխատանքի չեն գնում, որպեսզի հնարավորություն ունենան հանգիստ և հաճույքով հիանալու այս փխրուն և ոչ երկարատև գեղեցկությամբ, քանի որ ծաղիկն աճում է մի շաբաթվանից պակաս ժամանակահատվածում:
2. Կաննա
Այս ծաղիկը կաննոնյան ընտանիքի միակ ներկայացուցիչն է, հաշվվում է մոտ 50 տեսակ, որոնք տարբերվում են գունային նրբերագների բազմազանությամբ: Հիմնականում այն աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, սակայն Եվրոպայում ևս աստիճանաբար դառնում է սիրված այգու բույս:
3. Ստրելիցիա
Այս բույսը նաև անվանում են Դրախտային թռչնակ ծաղկի թերթիկների բնորոշ ձևի պատճառով, որոնք հիշեցնում են տրոպիկական թռչունների փետուրները: Բնական միջավայրը Հարավային Աֆրիկան է, մեզ մոտ հայտնի են որպես սենյակային բույսեր կամ էկզոտներ՝ կտրված վիճակում:
4. Գորտենզիա
Անվանումը ծաղիկը ստացել է Գորտենզիա արքայադստեր՝ Սրբազան Հռոմեական կայսրության արքայազն Կարլ-Գենրիխ Նասսաու-Զիգենի քրոջ պատվին: Խոշոր և շատ գեղեցիկ երփներանգության շնորհիվ գորտենզիան այգեպանների ամենասիրելի ծաղիկներից մեկն է: Գոյություն ունի գորտենզիայի ընդամենը 600 տարատեսակ:
5. Կալա
Մեկ այլ անվանումն է սպիտակաթևիկ: Մեզ մոտ այն հիմնականում հանդիպում է հարսանեկան ծաղկեփնջերում կամ ծաղկամաններում, սակայն նրա բնական միջավայրն է ջրամբարների ափերը և ճահճուտները: Ո՞վ կարող էր մտածել, որ անհասանելի ճահիճներում կարող է թաքնվել այսպիսի գեղեցկություն:
6. Ռուդբեկիա
Տարբեր երկրներում նրան տարբեր ձևերով են անվանում: Հայրենիքում՝ Հյուսիսային Ամերիկայում, սևաչյա Սյուզաննա, Գերմանիայիւմ՝ արևային գլխարկ, Ուկրաինայում՝ եզան աչք: Բայց իր պաշտոնական անվանումը ռուդբեկիան ստացել է Կարլ Լիննեյի կողմից՝ նրա ուսուցչի և ընկերոջ՝ շվեդ բուսաբաններ հոր և որդու՝ Ռուդբեկի պատվին:
7. Դիցենտրա հրաշագեղ
Այո, սա հենց այն Կոտրված սիրտն է, գերմանացիներին այն հայտնի է որպես Ստրի ծաղիկ, ֆրանսիացիներին՝ Ժանետտայի սրտիկ, պոլյակներին՝ Աստվածամոր մուճակ: Իսկ ահա երկրագնդի ամբողջ անգլալեզու բնակչությունը դիցենտրային անվանում են Արյունահոսող սիրտ ՝ Bleeding heart: Եվ ամեն երկրում գոյություն ունի լեգենդ, որը բացատրում է այս ծաղկի ռոմանտիկ անվանումը: Սակայն մենք չենք պատրաստվում պատմել դրանք, և՛ մենք, և՛ դուք կհոգնենք:
8. Գիացինտ
Գիացինտը անվանումը ստացել է ի հիշատակ հրաշագեղ հույն պատանու՝ Գիացինտի, ով Ապոլոն աստծո սիրելին էր: (Այո, սա սխալմունք չէ, հին հույները միասեռ հարաբերությունների մեջ ոչ մի արտասովոր բան չէին տեսնում): Միաժամանակ տղայի հանդեպ զգացմունքներ ուներ նաև մեկ այլ աստված՝ քամու աստված Զեֆիրը: Քանի որ Գիացինտը նրան փոխադաձությամբ չպատասխանեց, Զեֆիրը կատաղեց և դեպի նրա գլուխ սկավառակ նետեց, որն ուղարկել էր Ապոլոնը: Հենց սպանված Գիացինտի արյունից էլ ծաշկեց այս հիասքանչ ծաղիկը, Ապոլոնի շնորհքն էր: Ահա այսպիսի տխուր հին հունական պատմվածք:
9. Լանտանա
Իրականում սա մչտադալար թուփ է, որն առանձնապես լայն տարածում ունի Կոլումբիայում և Վենեսուելլայում, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի որոշ այլ երկրներում: Զարմանալի չէ, սակայն ոմանք կարծում են, որ սա պարզապես մոլախոտ է:
10. Դենդրոբիում
Իր անվան համար բույսը պարտական է հունական «դենդրո» և «բիո»՝ ծառ և կյանք բառերին, իսկ ընդհանրականորեն դենդրոբիումը թարգմանվում է որպես «ծառի վրա ապրող»: Դենդրոբիումի բոլոր տեսակները պատկանում են որխիդյան ընտանիքին և գտնվում են վայրի կենդանիների և բույսերի առևտրի արգելման մասին միջազգային համագումարի պաշտպանության ներքո: Իսկ մեզ մոտ այն կարող ենք գտնել դեկորատիվ այգիներում և պարզապես ծաղկամանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3740430920100
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել