Երկրապահ Կամավորականների
|
Քաղաքական զարգացումներին հետևելով՝ գալիս եմ այն եզրահանգման, որ ընդդիմությունը վերջնականապես փլված է: Եթե ամիսներ առաջ ընդդիմադիր զանգվածը բարձրաձայն գոռում էր «Լևոն նախագահ», հիմա իրավիճակը ավելի կազմաքանդված է, քանի որ թեկնածուն անհայտ է: Ավելին, ընդդիմությունը հայտնվել է մի վիճակում, որտեղ սրա-նրա մանկլավիկները իրենց շահերին են ձգում ոմանց: Նույնիսկ ընդդիմադիր սկզբունքային գործիչ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները սկսվել են կասկածի տակ առնվել նույն ուժի այլ գործիչ Լևոն Զուրաբյանի եվ նրա կողմնակիցների կողմից: Այսքանով հանդերձ՝ եթե ընդդիմադիր զանգվածից վանվի Նիկոլ Փաշինյանը, վերջնականապես ՀԱԿ-ը կհամարվի ավարտված գործոն, իսկ Զուրաբյանի եվ իր կողմնակիցների զանգվածը կվերածվի ավելի տաքուկ զանգվածի, որտեղ խնդիրները քաղաքական չեն, այլ անձնական: