Ինձ միշտ հետաքրքրել է, թե ԱՄՆ նախագահներից յուրաքանչյուր տարի ցեղասպանություն բառը տենչացող ազգասերների համար ո՞րն է ավելի կարևոր ու ավելի բարոյական՝ տարիներ առաջ ցեղասպանությունը դատապարտող մի դատարկ հայտարարություն ընդունել և դրա մասին գրեթե մոռանա՞լը, թե՞ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հայերի ցավի մասին հիշող և հայերի վիշտը կիսող ուղերձով հանդես գալը: Ինչ-որ չեմ հիշում, որ ՌԴ նախագահներն ապրիլի 24-ին հատուկ ուղերձով դիմեն հայերին և ամբողջ աշխարհին: Ավելին՝ Պուտինի ձեռքը հնար լինի՝ Ելցինի օրոք ընդունված հայերի ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը կոչնչացնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/911208228944025?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել