Առավել քան վստահ եմ, որ արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը չի կարողանալու բավարար քանակությամբ ձայն հավաքել ու եթե չստանա իշխանության աջակցությունը, ապա բացառվում է, որ ՀԱԿ-ի զուրաբյանական տեղը կարողանա վերընտրվել։
Պատճառը նրանում է, որ ՀԱԿ-ն ամբողջովին սպառել է թե՛ իր նյութական, թե՛ գաղափարական, թե՛ քաղաքական կապիտալը։ Ու իրոք, տեսեք թե վերջին մեկ տարում մենակ քանի հայտարարագրված սկզբունք ոտնահարեցին լևոնականները, իսկ այդ ամենի կուլմինացիոն կետը ԲՀԿ-ի՝ ֆիլիալի վերածվելն էր։
Նման անհետևողականության ֆոնին միանգամայն բնական է թվում, որ հիմա էլ ՀԱԿ-ում փորձում են Հովիկ Աբրահամյանին փշի-փշի անել, որովհետև Ծառուկյանի հեռանալուց հետո ՀԱԿ-ն այն աստիճան անմխիթար իրավիճակում է հայտնվել, որ ոչ միայն հաջորդ ընտրությունների դարդերի հալ ու հավես չունեն, այլև իրենց այսօրվա հարցերը չեն կարողանում լուծել։
Այսքանով հանդերձ, չզարմանաք, որ նույն Զուրաբյանն աուդիենցիաներ է հայցում վարչապետից՝ իբր Նաիրիտի հարցը քննարկելու համար, և դա այն պարագայում, երբ նույն մարդն իր բոցկլտուն ճառերում բացառում էր ցանկացած տիպի երկխոսություն «հանցավոր ավազակապետության» հետ։ Չզարմանաք նաև, եթե որոշ ժամանակ անց ՀԱԿ-ն իր սազը ձեռն առնի ու սկսի փառաբանման տաղեր ձոնել Հովիկ Աբրահամյանին։ Ինչպես ասվում է՝ փողին մուննաթ...
Մնում է արձանագրել, որ ինչ-ինչ, բայց հաճախորդացնելու հարցում էս իշխանություններն իրենց հավասարը չունեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1650106385219915&id=100006617070037¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել