Մեկ օրվա ընթացքում հայերի ցեղասպանությունը ճանաչել ու քննադատել են Չիլիի խորհրդարանը, Ֆրանսիայի Կորսիկա կղզու խորհուրդը ու Չեխիայի Խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների կոմիտեն։ Թեմային անդրադարձել է ողջ աշխարհը։
Այս համատեքստում հետաքրքիր է հետևել Ադրբեջանում անցկացվող «Կեղծ ցեղասպանությունը» համաժողովին, Թուրքիայի կողմից Վատիկանի՝ իր դեսպանի հետ կանչելուն, ինչպես նաև թրքական հաքերների հարձակմանը Վատիկանի կայքի վրա։ Տղերք, դուք պարտված եք, քանի որ ձեր ամեն քայլով ավելի եք մոտեցնում ոճրի իրավական լուծումը, որը կլինի ոչ ձեր օգտին։ Հերքելով անհերքելին՝ ձեր հանցանքը դարձնում են հասանելի բոլորին։
Իսկ մեզ այս ամենից դասերը, որ պետք է քաղել անպայման.
1. Արտաքին քաղաքականությունը հզորագույն գործիք է, ու մեկ հաջող դեսպանն ունակ է փոխելու գլոբալ իրավիճակը՝ իր լավ կատարած ու մտածված գործունեությամբ։
2. Հայկական սփյուռքը մեր հզորագույն ուժն է, որը չնայած շատերը կսկսեն վիճել, թե բա սխալվում եմ, բայց ունի կարճ՝ մի քանի սերունդ կյանք, սակայն այսօր հանդիսանում է մեր հզորագույն գործիքներից մեկը Հայաստանի կայացման գոծում, անցած պատերազմում խաղացել է կարևորագույն դեր մեր հաղթանակում ու ապագա պատերազմում նույնպես կփրկի մեզ շատ ու շատ հնարավոր վտանգներից։
3. Կրկնեմ նախկինում ևս գրած միտք. պետք է պատրաստ լինել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ինչ քայլեր են ձեռնարկվելու դրանից հետո։