Իմ ողջ գիտակցական կյանքում ես փորձել եմ հնարավորինս շատ բան իմանալ 1915 թ-ի մասին:
Կյանքիս ընթացքում եղել են օրեր, որ ուղղակի շնչահեղձ եմ եղել:
Ընկերներս, հարազատներս, հասարակության յուրաքանչյուր մասնիկ ինքն է որոշում, թե ինչը կարող է մեղմել այն ցավը, որ մեր սրտի վրա կրում ենք արդեն մեկ դար:
Ես իրականում չգիտեմ, թե ինչ պիտի անեն ցեղասպան երկրի ժառանգորդ երկիրը կամ մնացյալ աշխարհը, որպեսզի ես ինձ գոնե մի քիչ բավարարված զգամ:
Ես երբեք չեմ ների, ես չեմ ների անգամ, եթե ինձ վերադարձվեն ինձ պատկանող հողերը, եթե ամենաբարձր ամբիոններից անգամ հնչեն անվերջ ներողամտություն հայցող աղերսներ, եթե ողջ աշխարհը և ինքը Թուրքիան էլ ընդունի Հայոց ցեղասպանության փաստը:
Ես երբեք չեմ ների: Ես երբեք չեմ ների։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/786049788143236?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել