Newsbook.am-ը գրում է.
Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» 43-ամյա Աղաս Ադամյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Աղաս Երևանսկի անունով: Ադամյանը մեղադրվում է Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու մեջ. այս մասին հայտնել է Primecrime-ը:
Նախրոդ տարվա մարտին ազատության մեջ հայտնվելուց հետո Ադամյանը Հայաստան էր եկել: «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալել էին, սակայն որոշ ժամանակ անց նա կրկին ազատության մեջ էր հայտնվել և Ռուսաստան վերադարձել:
Իրավապահների հարցին ի պատասխան` Ադամյանը հաստատել է իր քրեական կոչումը: Աղբյուրի հաղորդմամբ` Ադամյանն օրենքով գողի կոչումը ստացել է 2002 թվականին Լուա, Գնեյ և Ռոկո քրեական հեղինակությունների կողմից:
Նյութի աղբյուր՝ http://news-book.org/?p=54552%2Fmerdzmoskovyan+shrjanum+dzerbakalvel+e+orenqov+gox+axas+adamyany&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել