Շոու բիզնեսում «տուրուդմփոցների» պակաս չի լինում, հատկապես, եթե հայտնիներին կապել են անձնական հարաբերությունները։ Թեև նրանք բոլոր լրատվամիջոցներով հայտարարում են, որ շատ լավ ընկերներ են մնացել, լինում են դեպքեր, երբ բաժանումից հետո իրար բարև էլ չեն տալիս։
Հաորդավարներ Ֆելիքս Խաչատրյանն ու Նազենի Հովհաննիսյանն այդպես էլ չմեկնաբանեցին ոչ իրենց սիրավեպի, ոչ էլ բաժանվելու մասին լուրերը, սակայն այդ մասին խոսակցությունները չէին դադարում։ Զույգն այլևս միասին չէ, սակայն առերևույթ պահպանում են լավ հարաբերությունները։
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Մերի Մակարյանն այդպես էլ չխոստովանեցին, որ միասին էին, սակայն նրանց սիրավեպի հարցում որևէ մեկը կասկած չուներ։ Հետագայում նրանց միջով ինչ-որ սև կատու անցավ, որից հետո զույգի հարաբերություններն ակնհայտ վատացան։
Երգահան Ռիչարդ Մադլենյանն ու սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը թեև փորձում էին թաքցնել հարաբերությունները, նրանց սիրավեպի մասին խոսում էին բոլորը։ Տևական ժամանակ ընկերություն անելուց հետո զույգը վերջերս բաժանվեց։ Ասում են՝ Ռիչարդը չի ուզում լսել Լիկայի անունը։
Անի Երանյանի և Մովսես Երեմյանի սիրավեպն ամենաքննարկվողներից էր։ Զույգի բաժանումից հետո էլ նրանց հարաբերությունները բավականին հաճախ էին հայտնվում լսարանի ուշադրության կենտրոնում, քանի որ «Խաղ իմ կանոններով» ֆիլմում նրանք խաղացին սիրային զույգի։
Դերասան Սոս Ջանիբեկյանը նախ ապրում էր հաղորդավարուհի Աննա Կոկչյանի հետ, ումից բաժանվելուց հետո դերասանը տևական ժամանակ փակ էր պահում իր անձնական կյանքը։ Որոշ ժամանակ անց Սոսը սկսեց հանդիպել մոդել Լյուսի Հայրապետյանի հետ, ում հետ նրա սիրավեպը ևս անցյալում է։
Աննա Կոկչյանը ևս միայն Սոսի հետ անձնական կապով չէ հայտնի։ Ժամանակին նա ամուսնացած էր հաղորդավար Արման Մարգարյանի հետ, ումից որդի ունի։ Այժմ նրանք երբեմն շփվում են, սակայն սիրային կապն արդեն անցյալում է։
Դերասաններ Էմիլ Գալստյանն ու Անաիս Սարդարյանը տևական ժամանակ միասին լինելուց հետո բաժանվեցին, ինչից հետո Էմիլը սկսեց ընկերություն անել դերասանուհի Մանանա Գևորգյանի հետ։ Այժմ, սակայն, Էմիլը և Մանանան ևս դասվում են շոուբիզնեսային նախկին զույգերի շարքին։
Երգիչներ Դավիթ Թուջարյանն ու Լիլիթ Կարապետյանը որոշ ժամանակ միասին էին ապրում, նրանք որդի ունեն՝ փոքրիկ Կարենը, սակայն նույնիսկ երեխայի գործոնը հաշվի առնելով՝ զույգն այժմ չի շփվում։
Դերասան Խորեն Լևոնյանն ու երգչուհի Լիլուն միասին էին Խորենի և պարուհի Մերի Հովհաննիսյանի ամուսնալուծությունից հետո։ Չար լեզուներն ասում են, որ Խորենը հենց Լիլուի պատճառով է ամուսնալուծվել։ Զույգը, սակայն, երկար ժամանակ միասին չեղավ։ Նրանց պատմությունն արդեն անցյալում է։
Ռեփեր Միշոն և «Հայքի» Սյուզին ևս շատ չեն խոսել իրենց հարաբերությունների մասին, սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ նրանք միասին էին։ Հետո նրանց միջով «սև կատու» անցավ։