Միգուցե շատերդ չհամաձայնեք, բայց ես կարծում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաշխարհային մակարդակով այսպիսի ռեզոնանսը ոչ միայն տարբեր խողովակներով մեր դիվանագիտական աշխատանքի ու լոբբինգի արդյունքն էր, այլ նաև մուսուլմանների թվաքանակի ահագնացող ցուցանիշները: Այսօրվա դրությամբ Ցեղասպանությունն ամենածանրակշիռ մահակն է հանդիսանում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ մուսուլմանական ու հատկապես սուննիական համայնքի վրա թափ տալու: Իմ կարծիքով՝ «խաղն» ավելի շատ աշխարհաքաղաքական է ու կունենա անսպասելի, բայց հայերիս համար նպաստավոր դրսևորումներ տարբեր տրամաչափի գործողությունների տեսքով ամբողջ աշխարհում: Մոտ տաս օր է մնացել ապրիլի 24-ին, ու դեռ կլինեն չնախատեսված նախաձեռնություններ ամբողջ աշխարհի քրիստոնյա համայնքի կողմից, որը կդրսևորվի թե՛ Հայաստան այցերի և թե՛ տարբեր համաշխարհային լրատվամիջոցներին արտահայտված կարծիքի միջոցով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/936623633044135?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել