
Yerkir.am-ը գրում է.
Վերջին շրջանում կադրային փոփոխություններ են տեղի ունեեցել ոստիկանական համակարգում: Ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` պաշտոնանկ արվեցին Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանն ու Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը: Նադարյանին այդ պաշտոնում փոխարինեց Գրիշա Ամիրխանյանն, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնը:
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով, Պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Վարդան Մինասյանը : Նա մինչ այդ զբաղեցնում էր ՊՊԳՎ-ի պետի տեղակալի պաշտոնը :
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/83828.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել