3 օր է, ինչ Կալիֆորնիայում անց է կացվում ամենավարկանշային երաժշտական փառատոնը՝ Coachella: Բացօթյա խնջույքն իր շուրջն էր հավաքել երաժշտութունը գնահատողներին և այլ հայտնիներին: Բեմում հանդես են եկել AC/DC, Drake, Ջեննիֆեր Հադսոնը և շատ այլ աստղեր: Մադոննան հանդես է եկել փառատոնի վերջին օրը: 56-ամյա երգչուհին որոշել էր զարմացնել ամբոխին՝ Քրիստինա Ագիլերայի և Բրիթնի Սպիրսի նման սեքս-սկանդալ սարքելով: Drake-ի հետ համատեղ հիթը կատարելու ժամանակ Մադոննան համբուրում է 28-ամյա երգչի շուրթերը: Գործողությունը կատարելուց հետո նա շտապ հեռանում է հրապարակից: Բաց տեսարանը նույնիսկ ցնցեց Մադոննայի կոլեգաներին, ովքեր սովոր էին նրա արարքներին: Համացանցի օգտատերերը մեկնաբանում են, որ նա պետք է հանդես գա ստրիպ-ակումբում և իր տեղը զիջի երիտասարդներին: Տեսանյութից երևում է, որ երգչուհու համբույրը զզվանք է առաջացնում Drake-ի մոտ:
Նյութի աղբյուր՝ http://www.loyal.am/2015/04/blog-post_99.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել