Երեկվանից ստացել եմ հնարավորություն օգտվելու Twitter Curator համակարգից, որը պաշտոնական ճշգրիտ համարվող գործիք է՝ ստանալու թվիթերյան վիճակագրություն։

Ոչ ամբողջական 24 ժամվա ընթացքում Թվիթերում #ArmenianGenocide ու #ArmGenocide100 հեշթեգերն օգտագործվել են 8826 անգամ։ Հաշվարկն ամեն դեպքում թերի է, քանի որ ներառված չեն պատարագի բուն ընթացքում գրված թվիթերը ու դրան հաջորդող մի քանի ժամերի։

Գրողների 63 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ Մնացածը սեռը չեն նշել։ Հիմնականում գրել են Արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում ու Կանադայում։

Ամենաշատն օգտագործվել է ոմն @egyptaccount հաշվի անունի հետ մեկտեղ, ով ունի մոտ 150 հազար հետևող ու գրում է արաբերեն։ Այնուհետև Հռոմի Պապի պաշտոնական հաշվի հետ է կիրառվել՝ @pontifex: 

Մի խոսքով՝ հետաքրքիր գործիք է։ Կգրեմ այստեղ ժամանակ առ ժամանակ տարբեր արդյունքների մասին։

Հ.Գ. Թարգեք ֆեյսբուքը, գնացինք թվիթեր։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել