Կարծում եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դերը թե՛ երեկվա պատարագին, թե՛ առհասարակ հայ քրիստոնեության տարբեր ճյուղերի մեջ տիրող համերաշխության հարցում խիստ թերագնահատված է։
Շատերը հաշվի չեն նստում այն իրողության հետ, որ Գարեգին Բ-ն առաջին կաթողիկոսն է ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում, ինչն, ի թիվս այլ բաների, նշանակում է տարատեսակ ասեկոսեների ու բողոքավոր տրամադրությունների բազմապատիկ մեծ քանակ, որը հատկապես արտահայտվում է սոցիալական ցանցերում և մեդիա դաշտում։
Մինչդեռ հենց Գարեգին Բ-ի կաթողիկոսության օրոք վերջնականապես հաստատվեցին բարիդացիական ու ոչ լարված հարաբերություններ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսության հետ, քրիստոնեական այլ եկեղեցիների հայաստանյան ճյուղերի հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր դիրքերը միջազգային եկեղեցական ասպարեզում ամրապնդեց ավելի քան երբևէ։
Բացի դրանից, մենք՝ ժամանակակիցներս, չենք նկատում դա, բայց դարեր անց Գարեգին Բ-ին մեծ հավանականությամբ կկոչեն Գարեգին Շինարար, քանի որ եկեղեցաշինության տեսակետից մենք բացառիկ փուլում ենք գտնվում, և այս 15-16 տարիների ընթացքում ավելի շատ եկեղեցիներ են կառուցվել, քան առնվազն վերջին 100 տարվա ընթացքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1566792393586699&id=100007678606149&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել