Հէ՜չ մտածել եք լուսնի խորհրդավորության մասին??!
Այսօր մեքենայում լսելով սիրածս երգերից մեկը ակամայից, մտա երգը գրողի իրավիճակի մեջ...ու փշաքաղվեցի:Ինքս գրում եմ երգեր և երաժշտություն ու վստահ կարող եմ ասել, որ երբեք հնարավոր չէ վերապրել այն իրավիճակը, որի ազդեցության տակ ծնվում է նոր ստեղծագործություն....սակայն..
..հետաքրքրական բան կա էդ լուսնի մեջ, արևը մեզ իհարկե՛ ջերմացնում է, իհարկե՛ պարգևում է պայծառ օրեր, բայց այդ ամենը բնականոն է, իսկ ա՜յ լուսինը...
Հիշելով թե քանի՜–քանի՜ անգամ եմ ուշ գիշերով լուսնի ուղեկցությամբ զբոսնել, ակամայից մեջս զգացում է առաջանում, որ լուսինը իմ վաղեմի ընկերն է: Ես վստահ եմ բոլորս էլ Հախվերդյանի երգի շան պես կյանքում գոնե մեկ անգամ նայած կլինենք այդ "դատարկ" ափսեին ու փնտրած կլինենք այն ինչ չէինք գտնում մեր առօրյայում:
Համաձայն չեք արդյոք, որ մեր կյանքն աղավաղում էն ցերեկներն անիրական??Մենակ անկեղծ....
Ես վստահ եմ, որ հենց այդպես ել կա....ցերեկները տարբեր պատճառներով, կամ նույնիսկ առանց որևէ պատճառի մենք մեզ դրսևորում ենք, այնպես ինչպես երբեք չէինք դրսևորի միայնակ... լուսնի հետ: Դա ինչ է? Վախ? Կոմպլեքս?....Չէէէ՜ ուղղակի անխոս զրուցակցի հետ միշտ էլ ավելի հեշտ է, և այդ պատճառով, նույնիսկ անդեմ մարդիկ գիշերները գտնում էն իրենց դեմքերը իսկական...
Իսկ ինչ վերաբերում է երգերին, վստահ կարող եմ ասել երգերը մեր ցավերն են, որոնք վերափոխվելով-վերափոխվելով վերջում դառնում են երգ, իհարկե լինում են նաև ուրախ առիթներով և երջանկության օվԸռդոզից ծնված երգեր, բայց ամեն ուժեղ երջանկություն իր մեջ պարունակում է մի ակնթարթ տխրություն, երբ գիտակցում էս, որ այդ երջանիկ պահը արդեն ապրեցիր...
Հ.Գ. հա, մոռացա գրեմ լուսնի ամենակարևոր հատկություններից մեկի մասին...անձայնության հետ մեկտեղ նա միշտ քեզ զգացնել է տալիս այն ջերմությունը, որը արևից չէս զգա....լուսնի ափսեում ամբողջ սերը միախառնվելով, համեստ ժպիտով նայում է քեզ....ու զգում էս..որ սիրում էս...
Հ.Հ.Գ. Իսկ պոետներն ու շները իրոք ընկերներ են....և պոետ արտահայտությունը այս պարագայում կարող է հասկացվել շատ լայն իմաստով:
Ոգեշնչված Ռուբեն Հախվերդյանի "Լուսինն ու շունը" ստեղծագործությունից:



