1.Սերժ, Միքայել, Սաշա բառերը պետք է օգտագործի միայն уменьшительно ласкателный տարբերակներով:
2.Պետք է առանց վայրկյան կորցնելու պառկի ասֆալտին, երբ 100 մետր ռադիսում ինչ-որ արտասահմանցի չինովնիկ հայտնվի ու բռունցքը պարզած ու բարձր հեղափոխական կոչեր գոռալով խռոխտ անցնի Հյուսիսային Պողոտայով՝ հատկապես, երբ տեսադաշտում բերետավորներ կան:
3.Օրվա մեջ երկուսից-երեք ժամ պետք է զմայլվի Վարպետ Օնիկի հոգեթով դեմոտիվատորներով, տխրի, որ Օնիկն այլևս մեզ հետ չէ ու քրֆի քրեաոլիգարխիային:
4.Պետք է փայլուն տիրապետի իր լավագույն սառը զենքի՝ բարձրախոսի նրբություններին ու նկարներ ունենա վերջինիս հետ կամասուտրայի բոլոր դիրքերով:
5.Պետք է սիրի բնությունը, պայքարի այն փչացնողների դեմ, բայց պետք է ատելով ատի ՓԻՂ կենդանուն:
6.Անըդհատ պետք է ծաղրի պետական արժեքները, և հատկապես ատելությամբ լցված լինի բանակի նկատմամբ: Իսկ ՍԵՐԺԱՆՏ կոչումը նրա ամենաչսիրածը պետք է լինի:
7.Պետք է անընդհատ կոնֆլիկտի գնա ոստիկանների հետ՝ անկախ տեղից և ժամանակից: Պետք է ընդհանուր առմամբ 57 րոպե գոռացած լինի ոստիկանի վրա, ստացած լինի 34 չափալախ և մինիմում երկու անգամ բերման ենթարկված լնի: Իսկ ջարդված քիթը լրացուցիչ բոնուս է Վերին Երուսաղեմ ընկնելու համար:
8.Պետք է անվերապահորեն սիրի ցուրրտն ու մութը և դրանց իռացիոնալ առկայությունը պայմանավորի միայն պատերազմով:
9.Պետք է հավատա, որ չկա ու չի եղել ավելի մեծ տնտեսագետ, քան Բագրատյանը, իսկ Մակեդոնացու նվաճումները չնչին են համեմատած հաղթանակած նախագահ ԼՏՊ-ի սխրանքների հետ:
10.ՀԱԿ ակտիվիստը պետք է ապրի Ազատության հրապարակում, մեղադրի իշխանություններին անգամ անսպասելի անձրևների ու ուժեղ տապի մեջ:
11.Պետք է միշտ իմանա, որ ցանկացած հասարակական իրադարձություն, ցանկացած քաղաքական զարգացում կամ նոր գեղարվեստական կինոնկար, որ կապ չունի Մարտի 1-ի ու ընտրակեղծիքների հետ միանշանակորեն կոչված են ժողովրդի ուշադրությունը շեղելուն երկրի հիմնական խնդիրներից:
12.ՀԱԿ ակտիվիստը քաջատեղյակ պետք է լինի, որ ցանկացած հանցագործության դեպքում ՀԱԿ-ականը ունի միայն մեկ իրավական որակում՝ քաղբանտարկյալ: