Երեկվա «Երևանն է խոսում» հաղորդման նկարահանումից հետո պարտավոր եմ որպես քաղաքական գործիչ մի բան փաստել և խոսել մի շատ վտանգավոր երևույթի մասին, որ կատարվում է մեր երիտասարդների հետ։ Հաղորդավար Արտակ Վարդանյանին սիրում էի, ուրախ էի, որ ունենք գեղեցիկ, խելացի երիտասարդ հաղորդավար, ով դրսևորվում է, սակայն երեկվա խայտառակ եթերից հետո նա այլևս տեղ չունի Անի Զախարյանի արժեհամակարգում, քանզի մասնակիցը և կազմակերպիչը դարձավ մի հաղորդման, որտեղ իր նման երիտասարդների գեղեցիկ ապագայի համար պայքարի դուրս ելած հայ կնոջը երիտասարդ ՀՀկ-ականները փորձեցին վարկաբեկել իր եթերում, և փոխանակ նա որպես հաղորդման վարող, ում հաղորդմանը Քիմի թեմայով միայն գնացի այն պատճառով, որ լավ գիտեի, որ դա կազմակերպված հաղորդում է, և թեման ոչ թե Քիմն է լինելու այլ Անին, իսկ ես կարողանում եմ ինձ պաշտպանել ցանկացած պարագայում, ու գիտեի, որ հերթական ծուղակ լարողներին իրենց տեղը կդնեմ, ու ամենակարևորը, որպեսզի հասարակությանը մի մեսիջ հղեմ.
Տեսեք, սիրելի հայեր, այս օրերին սեփական ինտիմ հատվածների գռեհիկ նկարահանումների հեղինակին եթերով ուզում են դարձնել ձեր հերոսը, իսկ ձերօրյա հերոսուհուն, ով իսկական հայուհի է ձեր աչքի առջև, կրկին ուզում են վակաբեկել, քանզի նա դեմ է դուրս եկել այս համակարգին, քանզի նա Քիմի փոխարեն բարձրաձայնում է վերջին անօրինական ձերբակալությունների մասին, բարձրաձայնում է Նաիրիտի վերագործարկման հարցը և սպառնում է վարչապետի հրաժարականով, եթե խնդիրը չլուծվի, ձեր ուշադրությունը կենտրոնացնում է այս բռնատիրական համակարգի վրա, ձեզ բացատրում է, թե որն է Քիմի այցի իրական նպատակը՝ բուռն շոուներով քողարկել այն բոլոր ապօրինությունները, որ կատավում են քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։
Եվ լավ գիտեն, որ իրենց կանխող իրական ուժն Անի Զախարյանն է, և հիմա նպատակն է կրկին հասարակության աչքերում վարկաբեկել նրան և եթերը դարձնել լրագրողական էթիկայից դուրս, մարդկային էթիկայից դուրս մի փողոցային կռիվ, որտեղ ստիպված էր Անի Զախարյանը ներկա գտնվել, և Արտակ Վարդանյանն էր այս ամենի պատասխանատուն էր, քանզի վարողը պարտավոր է հաղորդման ընթացքում գերակա պահել տարրական քաղաքակրթության նորմերը, այլապես իր հաղորդումը դառնում է գռեհիկ և անճոռնի մի երևույթ։ Եթե քո նպատակը քեզ համար նման ռեյտինգ ապահովելն էր Արտակ, ցավում եմ. այժմ ինձ համար դու դարձար գռեհկությանը և անդաստիարակությանը սատարող մի պատանի, որին այլևս չեմ հարգում։
Ամոթ քեզ, Արտակ, հազար ամոթ, ես քեզ իսկապես սիրում էի որպես մարդ։