Այսօր պատմություն կերտվեց
Հայ առաքելական եկեղեցու հազարյոթհարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու աթոռանիստ Սբ. Պետրոս տաճարում այսօր հնչեց Հայոց զույգ հայրապետների աղոթքը. մեր հավաքական ներաշխարհը ի ցույց դրվեց Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար ուխտավորներին և հեռուստատեսությամբ սուրբ պատարագին հետևող բազմամիլիոն հավատացյալներին:
Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը երբեք չէր հնչել այսքան բարձր ու այսքան համոզիչ, այսքան համահունչ մեր քրիստոնեական ինքնությանը: Ապագա սերունդները պատմության դասագրքերում կկարդան ու ըստ արժանվույն կգնահատեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած Սուրբ պատարագը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժամանակը դեռ առավել ցայտուն կիմաստավորի այն, որ Վերածննդի ակունքներում կանգնած Սբ. Գրիգոր Նարեկացին այլևս <<տիեզերական եկեղեցու վարդապետ>> է:
Այս օրը պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է ստացվել, որ չնայած պատմության բերած ահասարսուռ արհավիրքներին, մենք այսօր կանք, կանք որպես համախմբված ժողովուրդ, ունենք մեր անկախ պետականությունը, ունենք երազանքներ, որոնք դեռ պետք է ի կատար ածվեն:
Այսօր ոգին հաղթեց ժամանակին, հավերժը՝ անցողիկին:
Աստված պահապան աշխարհասփյուռ հայությանը և մեր անկախ պետականությանը: