
Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը առաջին անգամ պատարագ մատուցեց՝ հիշատակելով ցեղասպանությունը։ Սա պատմական ու բացառիկ իրադարձություն է հայերիս համար։
Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Ինչպես տեղեկացրել էր Վաթիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագը ոչ միայն մատուցվել է, այլև լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցների կողմից և ուղիղ հեռարձակվել է, իսկ այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանը տեղեկացել է, որ Պապը «Ցեղասպանություն» բառն է օգտագործել պատարագի ժամանակ, նա հետաձգել է ավելի վաղ հայտարարված իր ասուլիսը։
| Պատարագի ավարտին ելույթ են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, իսկ պատարագին ներկա են եղել ՀՀ Նախագահը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ և պատվիրակություններ՝ տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայքներից: |
Պատարագի ընթացքում Հռոմի Պապը Սրբերի շարքին է դասել ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտրված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար:



