Sports.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը տեղեկացրել է, որ շատ է զրուցել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ՝ փորձելով նրան համոզել տեղափոխվել «Արքայական ակումբ»: Սակայն Նեյմարն, ով այդ պահին հանդես էր գալիս «Սանտոսում», նախապատվությունը տվեց «Բարսելոնային»:
«Մինչեւ «Բարսելոնա» տեղափոխվելը խոսել եմ Նեյմարի հետ: Նրան փոքր-ինչ պատմել եմ «Ռեալի» մասին, սակայն «Բարսելոնան» եւ այդ ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելն ավելի արագ գործեցին»,_ Կարլոսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել