Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելու դրական կողմերի մասին շատ ենք խոսել, դրանք առաջին հերթին համաշխարհային մամուլում հայոց ցեղասպանության մասին հիշատակումներն են, սական Քիմը մի տեսակ ազատեց մեզ տարբեր հանգամանքների բերումով ստեղծված գաղջ ու միապաղաղ մթնոլորտից, ժպիտ բերեց մեզ, ամենուր մարդիկ ոչ թե խոսում են քաղաքական հարցերից, արտաղագթից, գներից ու սպասվող թանկացումներից, այլ խոսում են Քարդաշյաններից: Ինձ թվում է՝ այս այցը ցույց տվեց, որ Հայաստանին իսկապես թարմություն է պետք, մենք արդեն հոգնել ենք մեզ շրջապատող իրողություններից, ազգիս օդի ու ջրի նման թարմություն է պետք, ակտիվություն, մի քիչ ժպիտ: Մնում է ասել՝ շնորհակալություն Քիմ ջան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/889893424401974?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



