Panorama.am-ը գրում է.
Իտալիայի Նեապոլ քաղաքի հենց կենտրում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը: Նույն փողոցի վրա է տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը:
Իտալիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցեցին եկեղեցական արարողության, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի կողմից: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, եկեղեցական արարողության ավարտից հետո, Սուրբ Աթոռում ՀՀ դեպսան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում հանդիավորությամբ բացեց նույնությամբ ռեստավրացված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետ կայացավ խաչքարի օծման արարողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ