Ապրիլի 23-ը ոչ աշխատանքային է` պայմանավորված Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողությամբPanorama.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` կառավարությունը որոշել է 2015 թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թ. ապրիլի 18` շաբաթ օր: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել