Մրսում եմ ,ցավում ,ա՜խ չգիտեմ մենության գրկում անվերջ սառում եմ ,անվերջ նայում ,բայց չգիտեմ թե ինչեմ նայում ,անվերջ հեկեկում ,ու անվերջ մտածում .ա՜խ սիրելիս գուցե և, ես ել եմ մարդ ,բայց ինքս իմ մասին կուրորեն մոռացել եմ ,մոռացել որ գուցե կյանքում կա ինչ որ մի տեղ ,որտեղ գուցե ես ել կամ ,բայց ինքս ինձ կոցրել եմ ,փնտրելուցել անվերջ հոգնել եմ :
Բացվում է օրը ,մի պահ թվում թե ուր որ է մեկը դուրս կգա մի մեծ անդունդից ,ու մեղմ ձեռքերը կդնի իմ հիվանդ ուսին ,մեկ կնայի աչքերիս մեջ ,ու խզված ձայնով մեղմ կշշնջա` ես եմ ,ես : Բայց մի անվերջ բայցեր կան ,ախր անդունդը ելք չունի :
Մտածում եմ ,անվերջ ծիծաղում ,կամ անվերջ լացում ,իսկ ին՞չ է անվերջությունը երբ ինքն իրեն վերջն է տվել,իր վերջը անվերջությամբ է գծել ,չգիտե՛մ, մի բան այն չէ այս կյանքում դրված,մեկ մրսում եմ ,մեկ էլ ցավից վառվում ,ու ցավ ասված խառույկից անվերջ տաքանում :
Բար՛և ,առավոտ ,մրսում եմ գիտե՞ս ,նայում եմ անվերջ քո արթնացող աչքերին ,ու անվերջ երազում ,քո սառը զեփյուռը ցավեցնում է վառվող կրակս ,ախ առավոտ գրկի՛ր ինձ ,գուցե տաքանամ ,կամ գուցե..... ա՜խ չգիտեմ ,ուզու՛մ եմ ,ուզում եմ նրան ,ուրիշ ոչ մեկին,ուզում եմ նորից համբուրեմ ու անվերջ սիրեմ ,տա՛ր առավոտ ,տա՛ր մի ինչ որ տեղ,որ այտեղ` մեղմ հողմի նման մի պահ գժվեմ ,ու հետո զեփյուռ դառնամ ,ու մեղմ մեռնեմ :
Ուզում եմ մոռացվել,փախչել ինքս ինձանից ու նորին գտնել ,կյանքս անավարտ է թվում,ցավում է ,ո՞վ է ասել որ ցավը կշիռ ունի ,սուտ է այդ ամենը ,ցավը անկշիռ է ,ախր ես սովորական չեմ ցավում ,ախր ես չգիտեմ ,մի ինչոր կուրացած երազից եմ ցավում :
Տա՛ր առավոտ ,տա՛ր մի ինչ որ տեղ ,որ այնտեղ լինի ոչինչը ,տա՛ր առավոտ, տա՛ր ինչ որ հեռավորություն, ուր անհաս կլինեմ,ուր ինքս այլևս չեմ լինի,տա՛ր, որ ապրելով ես մեռնեմ ,այլ ոչ թե ցավով ,անսովոր մի ցավով ,դատարկ մի ցավով :
Ցավում է սիրտս ,մեկ մեղմ զարկում ,մեկ կարոտից անվերջ իրեն խփում պատ է պատ ,ու չի հանգստանում կարոտս մեղմ ,այլ հալածում ,ու սպասնում է հոգուս մեջ մնացած մի մեղմ շունչ ,ա՜խ ցավում եմ ,չգիտեմ էլ ինչիցեմ ցավում :
Գնաս բարով,գուցե մեկ վայրկյան ,քանզի երբ անգամ մեկ վայրկյանով ել ես դու հեռանում ,ինձ թվում է առավետես հեռանում ,ինքս ինձ խեխդելով անվերջ գլուխս վեր պահելով ասում` եմ գնա ,ու երբ այլևս դու չես երևում ,տառապանքը նորից իմ դուռն է թակում ,ես որ չտրվեմ մենությանը լուռ բացում եմ դուռը ,ու անվերջ լսում տառապնքի գորշ խոսքերը ,ա՜խ այս կյանքը ,ա՜խ այս մարդիկ ,ոն՞ց ապրեմ երբ ասնովոր եմ :
Մրսում եմ ,անվերջ սառում ,մեկը չկա որ գոնե մի պահ ես էլ ջերմանամ ,մեկը չկա որ մի պահ ես էլ կարողանամ մեկ շնչով ապրեմ ,կյանքը ինձ քարշ է տալիս ,ցավացնում ,բայց չի սպանում ,իսկ ես ցավալով անվերջ մի գալիք հույսի եմ սպասում ,որ դու գաս,որ դու լինես ,ա՜խ չգիտեմ ,անվերջ տանջվում եմ ,ու անվերջ սպառվում ,ինքս էլ չգիտեմ թե ինչից եմ ես անվերջ ցավում:
ՈՒզում եմ միայն, անվերջ ուզում եմ քո ավազոտ հոգու կրծքին անվերջ ծովանալ,քո մեղմ լռության մեղմ գրկում անվերջ սիրո ճիչ դառնամ,ու քո դարտակ աչքերի ներսում ,մի պատկեր դառնամ ,որ կյանքը նայես իմ իսկ պատկերով,բայց քեզ էլ եմ կորցրել ,միայն քո բույրնեմ զգում ,քո օծանելիք բույրը ,ու անվերջ նայում դատարկ այդ շշին,ու երբ կարոտում եմ ,այդ օծանելիքը շիշը հին ,գրկում եմ ու անվերջ հարբում ,սիրում ,կարոտում եմ ,ա՜խ ին՞չ անեմ ես,միթե հիմա էլ քո օծանելիքն եմ սիրում :
Առավոտ թո՛ղ արնացած վերքերս գրկեմ ու փարվեմ քեզ,ու մեղմ ննջեմ ,ես էլ մենակ ,ես էլ եմ ցավում ,միայն թե դու մի փչի՛ր մի սառը քամի ,ես հոգնել եմ անվերջ մրսելուց :
Դժվար է սակայն ,դժվար է ամեն ինչ ,ուզում եմ ավարտվել ,ուզում եմ չլինել այս կյանքում ,տրվել եմ անվերջ չգիտեմությանը ,ու անվերջ հանգչել,մոռացել ամեն բան ,բացի քեզանից ,իմ սիրելի ,իմ կարոտ ,իմ մենություն :
ՈՒզում եմ մոռացվել ,փախչել ինքս ինձանից ,ու նորին գտնել :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել