Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի և Կուբայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է France-Presse լրատվականը` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

Ըստ աղբյուրի` Բարաք Օբամայի և Ռաուլ Կաստրոյի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ամերիկաների գագաթնաժողովից առաջ, որին սպասվում էր նշված առաջնորդների հանդիպումը: Գագաթնաժողովը կայանալու է այսօր ավելի ուշ՝ Պանամայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել