Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը Ռուսաստանի նախագահին առաջարկել է «վերցնել Դոնբասը»` Ուկրաինայի արևելքը: Այս մասին հայտնում է «Դոժդը»:

Պորոշենկոն «ապուշություն» է անվանել այդ տեղեկությունը, որը ավելի վաղ տարածել էր Վլադիմիր Պուտինը: Պորոշենկոն ասել է, որ դա, պարզապես, չի մեկնաբանի:

Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` դա, իբր, տեղի է ունեցել Մինսկի  բանակցությունների ժամանակ՝ փետրվարին: Սակայն, ըստ Forbes-ի, Պուտինը նման առաջարկ արած Պորոշենկոյին ասել է, թե նա գժվել է, և հրաժարվել է «առաջարկից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել