Հասկանալի է, որ Քիմ Քարդաշյանի միջոցով անտեղյակները կարող են ճանաչել Հայաստանը, բայց Քիմ Քարդաշյանով չէ, որ պետք է պատկերացում կազմեն Հայաստանի մասին:
Քիմ Քարդաշնը ունի միլիոնավոր երկրպագուներ, որոնց մեջ միանշանակ կան նաև Հայաստանը չիմացող և հայերի մասին չլսած մարդիկ:
Կլինեն նաև երկրպագուներ, ովքեր տեղյակ չէին, չէին լսել Ցեղասպանության մասին և Հայաստանի մասին կիմանան Քիմի էջից ու նրա խոսքերով:
Քիմին մեղադրում են, որ նա հրապարակայնացրել է իր անձնական կյանքը, բայց ոչ դավաճանության համար:
Մեզանից շատերի համար դա խորթ մեթոդ է և անընդունելի, բայց Քիմին դա բերեց համաշխարհային ճանաչում: Այդ ամենի արդյունքում ծնվեց նրա reality show-ն, որն ապահովում է նրա համաշխարհային ճանաչման պահպանումն ու տարածումը:
Հասկանալի է, որ Քիմի երկրպագուները Հայաստանի մասին նրա էջից շատ քիչ ինֆորմացիա են ստանալու, և նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան ավելին իմանալ Հայաստանի մասին:
Այ այստեղ է, որ մենք մտահոգվելու լուրջ պատճառներ ունենք, այլ ոչ թե ինչ ձևով է Քիմ Քարդաշյանը հայտնի դարձել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/873003302771026?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել