Interpress.am-ը գրում է.
Չի բացառվում, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ինքը ֆինանսավորի հաջորդ ամիս իր այցը Մոսկվա, եթե նա որոշի պաշտոնապես մասնակցել Ռուսաստանի մայիսի 9-ի զինվորական շքերթին, ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը:
Զեմանը Եվրոպական միության միակ ղեկավարն է, որ ընդունել է երթին մասնակցելու հրավերը , երբ մյուսները բոյկոտել են Ռուսաստանին արևելյան Ուկրաինայի ապստամբներին աջակցելու համար: Այս հարցով Զեմանը բախվել է չեխ մի քանի հայտնի քաղաքական գործիչների, այդ թվում Պրահայում ԱՄՆ-ի դեսպանի հետ:
Շաբաթվա վերջին դեսպան Անդրյու Շապիրոն քննադատել է Զեմանին, երթին մասնակցելու նրա ծրագրերի համար: Ի պատասխան, Զեմանը հայտարարել է, որ նախագահական պալատի դռները «փակ» են ամերիկացի դիվանագետի համար:
Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան և արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը մեկնաբանել են այդ տարաձայնությունը` այն անվանելով «ցավալի» և նշել, թե իրենք կնախընտրեին, որ նախագահ Զեմանը արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտում «ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի»:
Զեմանի ներկայությունը Մոսկվայում կայանալիք արարողությանը, որը հիշատակելու է դաշնային ուժերի հաղթանակը նացիստների դեմ, վիճահարույց թեմա է Չեխիայում, չնայած որ նախագահը հիմնականում արարողակարգային դեր ունի:
Չեխիայի փոխվարչապետ Պավել Բելոբրադեկը չեխական լրատվական iDnes կայքին ասել է, որ իր կուսակցության նախարարները չեն աջակցելու Մոսկվա Զեմանի այցի ֆինանսավորմանը, եթե նախագահը որոշի մասնակցել շքերթին:
Սոբոտկան և Զաորալեկը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ են, Բելոբրադեկը առաջատարն է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցության ղեկավարն է, որոնք սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիայում են: Կառավարության ևս երկու նախարարներ այդ կուսակցության անդամներ են և Չեխիայի կառավարությունը քննարկելու է, թե արդյոք պետությունը պետք է ֆինանսավորի Զեմանի այցը:
Մայիսի 9-ին Զեմանի հնարավոր ներկայությունը Մոսկվա հրավիրված առաջնորդների հետ կապված տարաձայնություններից մեկն է: Մոսկվան հպարտությամբ է նշում, որ այցելելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և դա լինելու է նրա առաջին պաշտոնական պետական ուղևորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ