Armlur.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան իրարանցում է ստեղծել ոչ միայն հայաստանյան, այլև` արտասահմանյան լրատվամիջոցներում: Քիմի այցի առիթով տարաբնույթ և բազմաբովանդակ մեկնաբանություններով հեղեղված համացանցում կարելի է հանդիպել և´ քննադատությունների, և´ գովասանքների: Համացանցի իրենց էջերում շատերի կարծիքով մեր երկրի համար հատկանշական համարվող այցի մասին կարծիքներով կիսվում են նաև հայաստանյան շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Վերջիններիս մեկնաբանությունները, սակայն, միշտ չէ, որ ողջունվում են մարդկանց կողմից:
Երգչուհի Ջուսը Armlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միանշանակ խրախուսական է Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցը: Այս իրադարձությունը, երգչուհու համոզմամբ, մեծ հնարավորություն կտա Հայաստանին հայտնի դառնալ ամբողջ աշխարհում. «Քիմի կողմից Հայաստան գալը ճիշտ քայլ եմ համարում: Նրա գալը աշխարհի մակարդակով կբարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը: Պետք է նկատենք, որ նրա յուրաքանչյուր գրառման միլիոնավոր մարդիկ են հետևում: Հիմա անգամ լուրեր կան, որ «Google»-ով Արմենիա բառի որոնումը կտրուկ աճել է: Եվ համամիտ եմ, որ Քիմ Քարդաշյանը մեր Քրիստափոր Կոլումբոսն է, ով աշխարհի համար հայտնաբերել է Հայաստանը: Իհարկե, Քիմի վարքը դրսում նորմալ է դիտվում, անգամ ողջունվում է, իսկ մեզ մոտ շատերն են քննադատում»,- իր կարծիքով կիսվեց երգչուհին` միաժամանակ կատարելով նմանատիպ նկատառում: Նա ցավով նշեց, որ հիասթափություն է ապրել` տեսնելով մի խումբ մարդկանց կողմից Քիմ Քարդաշյանին դիմավորելու ոգևորության աստիճանը: Ջուսի գնահատմամբ` այդ ոգևորությունը դուրս է քաղաքակրթության սահմաններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ