168.am-ը գրում է.
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պլանավորում է Ռուսաստան այցելել տարեվերջին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
Նա համոզվածություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի ուժեր կդառնան ոչ միայն տարածաշրջանային, այլև` գլոբալ մասշտաբով, և կշարունակեն ներդրում ունենալ կայունության ապահովման մեջ: Դեսպանն ընդգծել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստան կայցելի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ինչից հետո Թուրքիա կայցելի Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/04/10/477591.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



