Asekose.am-ը գրում է.
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներիհետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճահարույց դրույթների սահմանադրականությունը, ինչի արդյունքում մի դրույթ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մյուսի կիրառման վերաբերյալ դատարանը տվել է իր իրավական դիրքորոշումը:
Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, անձի գործունակության հարցը քննելիս քաղաքացին կարող էր կանչվել դատական նիստի, եթե նրաառողջական վիճակը դա թույլ էր տալիս: Այսինքն, նույնիսկ եթե անձի առողջական վիճակը թույլ էր տալիս վերջինիս մասնակցությունըդատաքննությանը, դատարանը հայեցողություն ուներ վերջինիս դատական նիստին կանչելու հարցում:
Բացի այդ, ըստ Օրենսգրքի՝ անձի գործունակության վերականգնման հարցով դատարան դիմելու իրավունք ունեին դիմելու միայն անձի խնամակալը, ընտանիքի անդամը կամհոգեբուժական հաստատության տնօրինությունը, իսկ դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձը չէր կարող անձամբ կամ իր կողմից ընտրվածներկայացուցչի միջոցով դիմում ներկայացնել դատարան՝ իր գործունակությունը վերականգնելու հարցով:
Օմբուդսմենի համոզմամբ նման կարգավորումները սահմանափակում են անձի դատական պաշտպանության, արդար դատաքննությանիրավունքները, ինչպես նաև դատավարության կողմերի հավասարության և մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքները:
Սահմանադրական Դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Օրենսգրքի 173-րդ հոդվածում ամրագրված դրույթը: Այսուհետ անգործունակ ճանաչված անձը իր գործունակությունը վերականգնելու հարցով կարող է նաև անձամբ կամ իր կողմից ընտրված ներկայացուցչիմիջոցով դիմում ներկայացնել դատարան:
Դատարանն իր իրավական դիրքորոշումն է տվել նաեւ 171-րդ հոդվածի վերը նշված դրույթի կիրառման վերաբերյալ. 171-րդ հոդվածում ամրագրվածդրույթը պետք է մեկնաբանել և կիրառել այնպես, որ քաղաքացին չի կարող կանչվել դատական նիստի բացառապես այն դեպքում, եթե իրառողջական վիճակը դա թույլ չի տալիս:
Սահմանադրական դատարանի նման որոշումը, Օմբուդսմենի համոզմամբ, կխթանի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքներիառավել արդյունավետ պաշտպանությանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ



