13940118000139_PhotoI1in.am-ը գրում է.

Թեհրանը կկարողանա ուրանի մինչև 20% հարստացումը վերսկսել, եթե «վեցյակը» հրաժարվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա վերջնական համաձայնությամբ նախատեսված իր պարտավորություններից: Այս մասին ազգային ԻՐԻԲ-2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ինչ վերաբերում է մինչև 20% հարստացված ուրանին, մենք ցանկացած ժամանակ կկարողանանք ցենտրիֆուգաների երկու կասկադ միացնել այդպիսի վառելիքի ավելի քան 5 կգ-ի արտադրության համար, եթե հակառակ կողմը չհետևի իր վրա դրված պարտավորություններին»,- նշել է Սալեհին:

«Վեցյակի» հետ 2013 թ. նոյեմբերի 24-ի ժամանակավոր համաձայնագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Իրանը նվազեցրել է իր միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման մակարդակը նվազեցրել էմինչև 5%: Ժամանակավոր պայմանագիրը գործում է մինչև 2015 թ. հունիսի 30-ը: Մինչ այդ Իրանը և «վեցյակը» կձգտեն վերջնական բազմակողմանի համաձայնագրի հասնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել