ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո ՕԵԿ-ը, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում էր որսալ լքյալներին:
Մասնավորապես՝ Օրինաց Երկիր խմբակցության տարբեր պատգամավորներ հայտարարում էին, որ իրենց կառույցին անդամակցելու համար դիմել են տարբեր քաղաքացիներ, այդ թվում նաև՝ ԲՀԿ-ից դուրս եկած մի շարք պատգամավորներ:
Հետաքրքիրն այն է, որ այսօր կրկին ՕԵԿ-ից հայտարարություն է եղել, որտեղ չի հերքվել այն պնդումը, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ՕԵԿ-ին անդամագրվելու դիմում են ներկայացրել: Մասնավորապես՝ Հեղինե Բիշարյանը հայտարարել է. «Այո, մեզ քաղաքացիներ դիմել են անդամագրվելու համար, այդ թվում՝ ԲՀԿ-ականներ: Իսկ պատգամավորների վերաբերյալ խոսակցությունները, ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է»:
Հարկ եմ համարում հիշատակել, որ ամիսներ առաջ կողմերի միջև պայմանավորվածություն էր եղել, որ այլևս չպետք է խոսել այս թեմայով, իսկ այսօր ՕԵԿ-ը կրկին խոսում է ԲՀԿ-ական պատգամավորների մասին:
Փաստացի ԲՀԿ-ՕԵԿ պայմանավորվածությունը խախտում են Օրինաց Երկրի կուսակցականները: Կարծես ամեն գնով փորձում են ԲՀԿ-ի անդամներին իրենցով անել:
Արթուր Բաղդասարյանը չի դադարում ոսկե սարեր խոստանալ քաղաքական գործիչներին, սակայն այսքան ժամանակ պետք է բոլորն էլ լավ հասակցած լինեին, որ մեռյալ կուսակցության ղեկավարի խոստումները մնում են օդում կախված, իսկ նրա հետևից գնացող մարդիկ` հուսախաբ լինում: