Life.panorama.am-ը գրում է.

Սյուզի Մելիքյանի մանկության երազանքն իրականություն է դարձել

Սյուզի Մելիքյանի նոր մասնագիտության մասին որդեն շատերը գիտեն: ԵրգչուհինLife.panorama.am-ին պատմել է, որ վերջապես կատարվել է մանկության երազանքը. «Մայրս պատմում է, որ փոքրուց նկարել շատ եմ սիրել, բայց ծնողներս որոշել են չխորացնել նկարչական գիտելիքներս ու ինձ կերնտրոնացնել երգի վրա: Եվ միայն վերջերս, գնալով մանկությանս երազանքի հետեւից, ես սկսեցի զբաղվել դիմահարդարման արվեստով»,- պատմել է երգչուհին:

Սյուզի Մելիքյանը Life.panorama.am-ին վստահեցրել է, որ ամուսնու միջամտությունը իր այս աշխատանքի ընտրության հարցում չի եղել եւ դա, իր խոսքերով, կապ չունի այն կարծիքի հետ, թե ամուսնինը հորդորել է զբաղվել դիմահարդարմամբ, որպեսզի հեռացնի իրեն երգչուհու կարիերայից: Ավելին, երգչուհին իր երկրպագուներին չի թողնի, որ երկար կարոտեն իրեն. «Շուտով կներկայացնեմ նոր երգ, իսկ ավելի ուշ նաեւ նոր տեսահոլովակ: Ինչքան էլ մեծ սեր ունենամ դիմահարդարման արվեստի նկատմամբ, միեւնույն է, այն իմ երկրորդ մասնգաիտությունն է եւ առաջնայաին պլանում ինձ համար երգն է»,- նշել է նա:

Սյուզին այօր աշխատում է երեւանյան հարսանյաց սրահներից մեկում եւ դիմահարդարման իր գաղտնիքներով փորձում է ավելի գեղեցկացնել իր հաճախորդներին: Մեր այն հարցին, թե հաճախորդներ ձեռք բերելու հարցում օգնում է արդյոք իր երգչուհի լինելու փաստը, Սյուզի Մելքիյանը պատասխանել է. «Այո՛, որոշ չափով օգնում է, ես գիտակցում եմ, որ այդ փաստը ինձ օգնել է այս ասպարեզում տարածում ձեռք բերել, այլապես ինձ երկար տարիներ պետք կգար, որ ճանաչվեի դիմահարդարման շուկայում, թեպետ իմ նկամամբ վստահությունը ոչ թե երգչուհի լինելուս փաստն է, այլ աշխատանքիս»։ Այս հարցում Սյուզին հավելել է, որ  հաճախորդները էլ ավելի են սկսում իրեն վստահել, երբ տեսնում են, որ իր հաճախորդների շարքում են նաև հանրային մարդիկ:

Զրույցի վերջում անդրադառնալով վերջերս անընդհատ քննարկված նրա անձնական կյանքին՝ Սյուզի Մելիքյանը շեշտել է. «Մարդիկ շատ սկսեցին խոսել իմ անձնական կյանքից ու հենց նրանց այդքան խոսելու արդյունքում ես եկա հետեւյալ մտքին՝ իմ անձնական կյանքը իր լավ ու վատ կողմերով փակ է, ով ինչ եզրակացություն ուզում է թող անի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել