Ֆրանսիայի նոր դեսպանը Վատիկանում կլինի Լորեն Ստեֆանին, ով չի թաքցնում, որ համասեռամոլ է։ Նկատեք, սա անում է Ֆրանսիան՝ մի երկիր, ով հանդիսանում է Արևմտաեվրոպական կաթոլիկ ճյուղի հիմնարար մասը, և այժմ նույն այդ երկիրը շառաչուն ապտակ է հասցնում կաթոլիկ եկեղեցուն՝ բացահայտորեն ցույց տալով, որ պաշտոնական Ֆրանսիայի համար տոլերանտության ու մուլտիկուլտուրալիզմի վրա հիմնված պոստմոդեռնիստական նոր արժեհամակարգն ավելի մեծ արժեք ու կարևորություն ունի, քան Ֆրանսիային Ֆրանսիա, իսկ Եվրոպային Եվրոպա դարձրած քրիստոնեությունն ու դրա կաթոլիկ ճյուղը։
Ու այս պրոցեսը շարունակական է։ Եվրոպան տարեցտարի հեռանում է իր արմատներից, կազմաքանդում է իր արժեհամակարգը, ինչը ոչ մի լավ բան չի բերում եվրոպացիներին ու աշխարհին։ Եվ պետք չէ մտածել, որ նյութական բարեկեցությունն այն գործոնն է, որն առաջ կմղի Եվրոպային։ Չի կարելի մոռանալ պատմության դասերն ու Հռոմեական Կայսրության ճակատագիրը։ Եթե ուսումնասիրեք Հռոմի անկման գենեզիսը, ապա կտեսնեք, որ դա հնարավոր դարձավ ոչ թե նրա արդյունքում, որ Հռոմը թուլացել էր ինքն իրեն, այլ նրա, որ հենց նույն նյութական բարեկեցության և բարքերի տոտալ դեգրադացիայի արդյունքում հռոմեական հասսարակությունն այլևս դադարել էր կենսունակ լինել, իսկ պետական համակարգն ամբողղջովին փտել էր, և արդյունքում եկվոր բարբարոսների առաջացրած ցնցումները, որոնք դեռ մի քանի դար առաջ Հռոմը կասեցնում էր տասնապատիկ ավելի փոքր ուժերով, բերեցին նրան, որ անտիկ աշխարհի ամենահզոր գերտերությունը փուլ եկավ թղթե տնակի պես, և հետևեցին մի քանի հարյուր տարի տևած Մութ դարերը։
Եթե Եվրոպան այսպես շարունակի, այս աստիճան ոտնահարի սեփական անցյալ ու սեփական արժեհամակարգային կոդը, դրան սպասում է նույն ճակատագիրը, ինչ Հռոմին։ Այն տարբերությամբ, որ հեթանոս բարբարոսների դերն այս անգամ կկատարեն մոլեռանդ մահմեդական միգրանտները։