Պատահաբար հանդիպելով էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեային փողոցում՝ տղան որոշեց առիթը չկորցնել և խնդրեց միասին լուսանկարվել... Հիմա ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված տղայի վերնաշապիկին՝ «I am with stupid», այսինքն՝ «Հիմարի հետ եմ»... Ու սլաքն էլ տեսնում եք, թե որտեղ է ցույց տալիս... Տղայի մայրը BBC-ին ասել է՝ «Ախր երեխաս իսկի անգլերեն էլ չգիտի ու չէր էլ հասկանում, թե ինչ է գրված»... Բայց նկարը միանգամից լայն տարածում ստացավ... Հանուն ճշմարտության ասենք, որ էկվադորցիները չեն չարախնդում, պարզապես ծիծաղում են... Ի տարբերություն որոշ այլ երկրների ղեկավարների՝ էկվադորի նախագահը բավական մեծ ժողովրդականություն է վայելում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել