Tert.am–ը գրում է.
Մոսկվայում մայիսի 9-ին` Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, ԱՄՆ–ն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը:
«Ակնկալում ենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթում մեզ կներկայացնի դեսպան Թեֆթը», - Интерфакс գործակալությանը հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մամլո քարտուղար Ուիլյամ Ստիվենսը:
«Մենք հարգում ենք Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմին զոհ գնացած մարդկանց հիշատակը, որոնց թվում միլիոնավոր ռուսներ կան: Երկրների ղեկավարները, այդ թվում` Բարաք Օբաման, անցյալ տարվա հունիսին հավաքվել էին Նորմանդիայում հենց այդ նպատակով», - հիշեցրել է դիվանագետը:
«Կան տարբեր եղանակներ, թե ինչպես կարելի է Հաղթանակի օրը նշել Եվրոպայում, մայիսի 8-ին, օրինակ, այդ առթիվ տարբեր միջոցառումներ են կազմակերպվելու: Եվրոպական մի շարք այլ մայրաքաղաքներ ևս նշելու են Հաղթանակի օրը», - ասել է Ստիվենսը:



