Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը չի եղել, սակայն պատրաստ է աշխատել դրանք վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք նախաձեռնել կապերի սառեցումը, պատրաստ կլինենք դրանք վերականգնել, երբ դրա համար հասունանան մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների սահմանումից հետո «Բրյուսելը խզել է բոլոր կապերը, որոնք արդեն համակարգված են եղել տարիների ընթացքում և օգնել են պահպանել կանոնվաոր երկխոսությունը»:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=180781&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



