Էդիկ Նալբանդյանի ասելով՝ Պուտինը պետք է որ ապրիլի 24-ին ներկա լիներ Ծիծեռնակաբերդում, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովի խոսքերից այնքան էլ պարզ չի դառնում՝ Պուտինն, այնուամենայնիվ, այդ օրը կլինի Հայաստանում, թե՝ Թուրքիայում: Ինչևէ, եթե նույնիսկ վերջինս այդ օրը գտնվի Թուրքիայում, ապա դրանից ողբերգություն սարքել պետք չի հաստատ: Ընդհակառակը, դա կլինի հերթական այն գործոնը, որ պուտինասեր հայ հանրությանը կստիպի մտածել, որ ՌԴ ֆորպոստ լինելն այնքան էլ հաճելի երևույթ չէ, և որ ավելի ձեռնտու է երկրի ինքնիշխանության գաղափարը, որքան էլ այսօր ծանր լինի ազգաբնակչության մեծամասնության սոցիալական վիճակը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչել տալու խնդրին, ապա դրա առումով տիկին Քարդաշյանի այցելությունն ավելի շատ բան կարող տալ մեր երկրին, քան ՌԴ ողջ ղեկավարության ներկայությունը, եթե հանկարծ նման բան պատահեր. հայաստանցի իմաստուն...



