Հայաստանում Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր քայլը և հանդիպումը լայն արձագանք է ստանալու։
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը վերջապես ժամանեց Հայաստան: Ինչպես և սպասելի էր, նրա այցը լայն արձագանք ստացավ ոչ միայն հայկական մամուլում, այլ նաև արտերկրյա բազմաթիվ հայտնի լրատվամիջոցների մոտ:
Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ արտերկրյա լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ Քարդաշյանն այցելում է իր նախնիների երկիր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Քարդաշյանը սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունի, և նրան իրենց հետ հանդիպմանն են արժանացրել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերունը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարևոր է նաև Հայաստանում պատշաճ մակարդակով ընդունելությունը, ուստի և վարչապետի հանդիպումը նրա հետ հասկանալի է, քանի որ Հայաստանում Քիմի ցանկացած շարժի, քայլի, հանդիպման մասին կարող են իմանալ տարբեր երկրների միլիոնավոր մարդիկ: