Սա արդեն երկրորդ սենյակն է, որ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում վերանորոգել է իր ճաշակով: Հենց այս սենյակում երեկ նա ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը: Կարծես պահի հեգնանքով, երեկ ԱՄՀ ներկայացուցիչներն իրենց հրավիրած ասուլիսում շեշտել են, որ այս տարի Հայաստանում աճը լինելու է զրոյին մոտ՝ ի տարբերություն կառավարության կանխատեսած 4 տոկոսի՝ դրանից բխող բարդություններով, բյուջեի կատարման դժվարություններով, սոցիալական լարվածության աճով և այլն: ԱՄՀ-ն նաև ասել է, որ թույլ աճի պայաններում կառավարությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի կառուցվածքային բարեփոխումներին:
Երվանդ Զախարյանը, Գագիկ Խաչատրյանը, Կարեն Ճշմարիտյանն Աբրահամյանի հետ միասին կլինեն կառուցվածքային բարեփոխումների շարժիչը՝ ռոկոկո-բարոկկո ոճի մեջ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10200394497942082&set=a.1359574446464.39966.1744621520&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



