Tert.am–ը գրում է.

Արգենտինայում Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովն սկսել է իրացնել ապրիլի 24-ի համար նախատեսված՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման հազարավոր պաստառներն ու «փակ է» գրությամբ նշանները, որոնք պետք է տեղադրվեն ձեռնարկություններում, հիմնարկներում, բարերում և շատ այլ վայրերում:

Պաստառները անվճար բաժանվում են  Արգենտինայում Հայկական կենտրոնի գրասենյակից, որը գտնվում է Բուենոս Այրեսի Արմենիա փողոցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել