Tert.am–ը գրում է.

«Հայ դատի» հանձնախմբի աջակցությունն ստացած թեկնածուները հաղթել են Գլենդելի՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած ընտրություններում:

Ինչպես հայտնում է Asbarez-ը` նախնական տվյալներով՝ Գլենդելի քաղխորհրդի երկու տեղի համար պայքարում թեկնածուներից հաղթանակ են տարել  Վարդան Կարապետյանը՝ 6507 ձայնով, Փոլա Դիվայնը` 8246 ձայնով, որոնք ստացել են Հայ դատի հանձնախմբի աջակցությունը:

Գլենդելի Կրթական Միացյալ Խորհրդի համար ընտրվել են Նաիրի Նահապետեանը՝ 9195 ձայնով, և  Ջենիֆեր Ֆրիմոնը:

Գլենդելի Հանրային Քոլեջի հոգաբարձուների խորհրդի համար ընտրվել են Վահե Փիրումյանը՝ 8199 ձայնով, և Թոնի Թարթալյանը՝ 9059 ձայնով:

Նշվում է, որ այս թեկնածուներին ևս ակտիվորեն սատարում էր Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել