Newsbook.am–ը գրում է.

Արդեն տեղակացրել էինք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը Մարիոթ հյուրանոցում տեղավորվելուց հետո հյուընկալվել են Հյուսիսային պողոտայում տեղակայված Provance ռեստորանում: 

NewsBook-ին հաջողվեց ռեստորանի աշխատակազմից որոշ մանրամասներ ճշտել, թե, օրինակ, ինչ ճաշացանկ է պատվիրել աստղային հայտնի ընտանիքը: Մեզ տեղեկացրին, որ հյուրերը նախապես պատվիրել են մեկ բաժին բրուսկետա, որից հետո դդումով կրեմապուր: Երեխայի համար ծնողները պատվիրել են պենե պաստա: Իսկ Քիմը ամուսինը` աշխարհահռչակ երաժիշտը, պատվիրել է ոսպով ապուր եւ մսով լազանիա:

Մեզ ասացին նաև, որ հյուրերն օգտվել են նաև դեսերտի մենյուից: Նրանց հատկապես դուր է եկել տերամիսուն: 

Հավելենք նաև, որ հյուրերը գոհունակություն են հայտնել ռեստորանի անձնակազմից: Նրանք անկաշկանդ և ջերմորեն շփվել են ռեստորանի աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով և սպասարկման, և համեղ ուտեստների համար:

Շատերի մոտ տպավորվել է հատկապես Քարդաշյանների փոքրիկը, ով անընդհատ մոտեցել է սրահի պատուհաններին` փորձելով բացել փակված վարագույրները: Նրան անընդհատ հեռացրել են վարագույրներից, որպեսզի կեսգիշերային ընթրիքն այդպես էլ խիստ խորհրդավոր մնա դրսում հյուրերին սպասող լրագրողների և ՀՀ քաղաքացիների համար:

Ավելացնենք, որ լուսանկարում պատկերված է Քարդաշյանների սեղանը` ընթիրքր վերջում:  Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան է ժամանել Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը: Վերջինս Հայաստան է ժամանել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, ամուսնու` երգիչ Քանյե Ուեսթի և իր փոքրիկ դստեր հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել